ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
10 սպասումներով տարիներից հետո կյանքի հրաշք անակնկալը

Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում ուրախալի լուր գրանցվեց. լույս աշխարհ է եկել եռյակ: Բժիշկ Դավիթ Աբովյանի փոխանցմամբ՝ ե՛ւ մայրիկի ե՛ւ նորածինների առողջական վիճակը կայուն է: Շուտով նրանք տուն կտեղափոխվեն:
– Բժիշկ Աբովյան, կարելի է ասել՝ երևույթն աննախադեպ է…
– Մի քանի տարի առաջ նման դեպքը գուցե համարվել է աննախադեպ, այսօր ավելի հանգիստ ենք նայում կատարվածին, որովհետև գնալով հաճախանում են նրանք: Գաղտնիքը նրանում է, որ տարիներ առաջ Հայաստանում արտամարմնային բեղմնավորում չէր կատարվում:
– Սովորաբար բժիշկները եռյակի լույս աշխարհ գալը վտանգավոր են համարում: Ինչո՞ւ:
– Ողջ աշխարհում նման հղիության սկզբում, եթե կարողանում են համոզել ծնողներին, առաջարկվում է պտղի կամ էմբրիոնի հեռացում, արդյունքում եռյակի փոխարեն հուսալիորեն պահպանում են զույգ պտղի ծնունդը: Այդ քայլին հիմնականում դիմում են՝ խուսափելու ռիսկերից, անհաս երեխաներ լույս աշխարհ բերելուց, իսկ անհասությունն այսօր աշխարհում մեծ խնդիր է, քանի որ իրենց հետագա կյանքում շատ հաճախ են զանազան առողջական խնդիրներ ունենում: Վառ օրինակ են տեսողության և դպրոցում առաջադիմության հետ կապված խնդիրները:
– Ինչպե՞ս եք գնահատում մայրիկի և նորածինների վիճակը:
– Ե՛վ մայրիկի, ե՛վ նորածինների վիճակը կայուն է: Շուտով նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Նորածինների մայրը՝ Ռոզա Սահակյանը, ով բնակվում է Արմավիրի մարզում, եղել է մեր հսկողության տակ, ժամանակին իրականացվել են բոլոր կանխարգելիչ աշխատանքներն ու անհրաժեշտ հետազոտությունները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնն, այսօրվա դրությամբ, հանրապետությունում լավագույններից է: Այստեղ կան բոլոր պայմանները նման հղիություն վարելու և հետծննդյան շրջանի երեխաների խնամքը հոգալու, եթե անգամ ծնվեն անհաս երեխաներ:
Ռոզա Սահակյան. «Թող ոչ մի օրորոց դատարկ չմնա»
Արմավիրի մարզի բնակչուհի Ռոզա Սահակյանն այս օրվան ուղիղ տասը տարի է սպասել և իր ջերմ ու երախտագիտական խոսքերն է հղում «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմին:
– Տիկին Ռոզա, շնորհավորում ենք եռյակի կապակցությամբ:
– Շատ շնորհակալ եմ:
– Ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին:
– Կատարելապես մայր զգալու ապրումներն ունեմ, անբացատրելի զգացմունք է, բառերով դժվար է արտահայտել: Ոչինչ աշխարհում չի կարող համեմատվել վերապրածս բերկրանքի հետ:
– Ձեր նոր կարգավիճակը պատկերացնո՞ւմ էիք:
– Եթե փորձեի պատկերացնել, հաստատ, ոչինչ չէր ստացվի... Լիովին այլ ընթացք կարող էր լինել:
– Այսինքն`սպասումներն արդարացան:
– Տասը տարի սպասել ենք…
– Ինչպե՞ս որոշում կայացվեց դիմել արհեստական բեղմնավորման օգնությանը:
– Մեզ օգնեց «Արագիլ» հիմնադրամը՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Նրանց շնորհիվ է, որ նման զգացողություններ վերապրեցինք: Ուզում եմ անձամբ շնորհակալությունս հայտնել տիկին Ռիտա Սարգյսանին և իր հետ համագործակցող ամբողջ թիմին:
– Ծնվել են երկու աղջիկ երեխաներ և մեկ տղա, ինչպե՞ս եք անվանել նրանց:
– Ծնված հերթականությամբ` Էլենա, Էլիզա և Հայկ:
– Ինչ-որ մեկի պատվի՞ն են այդ անունները:
– Պարզապես նախընտրած անուններ են:
– Չեմ կարող չհարցնել, մայրիկները շատ են սիրում ասել, թե ո՞ւմ է նման իրենց երեխան: Դուք հասցրե՞լ եք նկատել, թե ո՞ւմ են նման Ձեր երեխաները:
– Պարզ է. տղան իր հայրիկին է նման, իսկ աղջիկների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող:
– Տիկին Ռոզա, ի՞նչ կասեք բժիշկների մասին: Հղիների մեծամասնությունը վախի զգացողություն է ունենում ծննդաբերությունից առաջ: Սովորաբար հոգատար բժիշկների ջանքերով է թոթափում վախի զգացողությունը…
– Վախի զգացողություն չեմ ունեցել, անհամբեր սպասում էի, թե երբ եմ տեսնելու փոքրիկներին: Գոհ և շնորհակալ եմ ծննդատան կոլեկտիվից, հատկապես պաթոլոգիայի բաժանմունքի աշխատակիցներից, մասնավորապես իմ բժշկ Դավիթ Աբովյանից: Նրանք միշտ իմ կողքին են եղել, էլ չեմ ասում, որ բոլորս էինք անհամբեր սպասումոքրիկների լույս աշխարհ գալուն: Անչափ շնորհակալ եմ նաև կենտրոնի տնօրինությանը:
– Ինչպե՞ս են ընթացել հղիության ամիսները:
– Հղիության ընթացքը հեշտ չէր, դժվարություններ եղել են, որոնց հաղթահարելը դյուրին էր իմ կողքին կանգնած հոգատար մարդկանցով և բժիշկներով:
– Որտե՞ղ եք բնակվում:
– Արմավիրի մարզում:
– Ինչո՞ւ որոշեցիք «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդաբերել:
«Էրեբունի»Շատ էի լսել այստեղ աշխատող բուժանձնակազմի մասին և հենց այստեղ էի ինձ ավելի ապահով պատկերացնում: Շրջապատում էլ բոլորն ինձ խորհուրդ տվեցին դիմել հենց այս կենտրոն: Ինչպես տեսնում եք՝ իմ սպասելիքներն արդարացված են:
– Արդեն մեծ աշխատանք ունեք, ինչպե՞ս եք հասցնելու, ովքե՞ր են օգնելու:
– Օգնողներ ունենք՝ տատիկները, հորաքույրը, հայրիկը:
– Ի դեպ, ի՞նչ զգացողություններ ունեցավ փոքրիկների հայրը:
– Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Հայրիկին է պետք հարցնել: (Ժպտում է.-հեղինակ): Պարզ է, որ շատ ուրախ է, բայց ապրումների մասին գիտի միայն ինքը:
– Ի՞նչ խորհուրդ կտաք իրենց փոքրիկին լույս աշխարհ գալուն սպասող ապագա մայրերին:
– Աստված բոլորին թող օգնի: Թող ո՛չ մի օրորոց դատարկ չմնա: Ով չունի երեխա, թող անպայման ունենա ու զգա այս բերկրանքը:

Կարդացեք նաև

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...


Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...


Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...


2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...


Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն